Այլ ԶԼՄ-ներ

Tavushmedia. Հայկական ռադիոյի հիմնադրման 100-ամյակին նվիրված աշուղական երգի երեկո՝ Բերդավանում

Հայկական ռադիոյի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում Բերդավանի գեղագիտական կենտրոնում կայացել է աշուղական երգի երեկո։ Հունիսի 26-ին Բերդավանը հյուրընկալել է Հանրային ռադիոյի «Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլին՝ ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանի գլխավորությամբ։ Համերգային ծրագրում հնչել են հայկական աշուղական արվեստի լավագույն ստեղծագործությունները՝ փոխանցելով ազգային երաժշտության հարուստ ավանդույթներն ու հոգևոր արժեքները։ Երեկոյի ընթացքում հանդիսատեսը վայելել է […]
Կարդալ ավելին

Armenpress. Հայկական ռադիոյի հիմնադրման 100-ամյակի առթիվ Հանրային ռադիոյի կենդանի ձայնը կհնչի ՀՀ մարզերում

Հայկական ռադիոյի հիմնադրման 100-ամյա հոբելյանի առթիվ՝ Հայաստանի 4 մարզերում հունիսից կմեկնարկեն տոնական համերգաշարեր։ Դուրս գալով մայրաքաղաքի սահմաններից՝ հոբելյանական միջոցառումները կընդգրկեն Հայաստանի 8 խոշոր համայնքներ՝ նպատակ ունենալով ռադիոյի պատմական ու կենդանի ձայնը հասանելի դարձնել յուրաքանչյուր քաղաքացու։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մարզային համերգաշարին հանդես կգան Հանրային ռադիոյի լեգենդար երաժշտական կոլեկտիվները և սիրված արտիստներ. Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր […]
Կարդալ ավելին

Ռադիոլուր. Մեկդարյա սեր, որ ամեն վայրկյան ռադիոընդունիչով, էկրանով հասնում է ձեզ․ ռադիոականները՝ ռադիոյի մասին

Ռադիոյականների սիրելի բառով՝ ռադիոտնից այսօր հնչում են լեգենդար երգչախմբերի կատարումներ, ձայնագրվում են ժամանակի ամենապահանջված ստեղծագործությունները։ Միայն Ռադոտան մարդիկ են առավոտյան երգող արձանի մոտ հանդիպում ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանին, աշխատելիս լսում Հանրային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի փորձերի ձայնը՝ Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ, ռադիոյի բակում լսում Թովմաս Պողոսյանի «Սայաթ-Նովա աշուղական երգի վաստակավոր անսամբլի» կատարումները։ Այս երեկո Երևանի անունից արդեն […]
Կարդալ ավելին

Արմենպրես. Հայկական ռադիոյի 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքը մեկնարկել է հանդիսավոր երեկոյով

Հայկական ռադիոյի հիմնադրման 100-ամյակի առթիվ կազմակերպված հանդիսավոր երեկոյով մեկնարկեց հոբելյանական միջոցառումների շարքը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հանրային ռադիոյի ղեկավարությունն ու ոլորտի պատասխանատուները երեկոյի ընթացքում կարևորեցին ռադիոյի դերը հանրային կյանքի, մշակույթի, տեղեկատվության և ազգային հիշողության պահպանման գործում՝ ներկայացնելով նաև առաջիկա ծրագրերն ու զարգացման առաջնահերթությունները։ Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Քոլոյանը, ողջունելով ներկաներին, ընդգծեց, որ միջոցառմամբ մեկնարկում է հոբելյանական […]
Կարդալ ավելին

Առաջին լրատվական. «Երևանն է խոսում»․ Հանրային ռադիոն 100 տարեկան է

Հայկական ռադիոն այս տարի նշում է հիմնադրման 100-ամյակը։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ներկա են եղել հոբելյանական միջոցառումների մեկնարկային համերգին, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։ Կառավարական հոբելյանական հանձնաժողովը հաստատել է 16 պաշտոնական և մշակութային միջոցառումներից կազմված ծրագիր, որի նպատակն է արժևորել ռադիոյի դերը Հայաստանի և արտերկրի  ունկնդիրների կյանքում։ Հանրային ռադիոյի 100-ամյակի հոբելյանի […]
Կարդալ ավելին

Արմենպրես. Նոր լոգոյով ու բրենդինգով Հանրային ռադիոն սկսում է իր երկրորդ դարը

Հայաստանի հանրային ռադիոն այս տարի նշում է հիմնադրման 100 ամյակը, որը տոնելու է բազմաժանր միջոցառումներով։ Կառավարական հոբելյանական հանձնաժողովն արդեն իսկ հաստատել է 16 պաշտոնական և մշակութային միջոցառումներից կազմված ծրագիրը։ Հոբելյանի շրջանակներում հանրությանը կներկայացվի նաև ռադիոյի նոր լոգոտիպն ու բրենդինգը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Քոլոյանը շնորհավորեց ռադիոունկնդիրներին, Հանրային ռադիոյի աշխատակիցներին։ […]
Կարդալ ավելին