Լուրեր

Ռադիոլուր. Մեկդարյա սեր, որ ամեն վայրկյան ռադիոընդունիչով, էկրանով հասնում է ձեզ․ ռադիոականները՝ ռադիոյի մասին

Ռադիոյականների սիրելի բառով՝ ռադիոտնից այսօր հնչում են լեգենդար երգչախմբերի կատարումներ, ձայնագրվում են ժամանակի ամենապահանջված ստեղծագործությունները։ Միայն Ռադոտան մարդիկ են առավոտյան երգող արձանի մոտ հանդիպում ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանին, աշխատելիս լսում Հանրային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի փորձերի ձայնը՝ Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ, ռադիոյի բակում լսում Թովմաս Պողոսյանի «Սայաթ-Նովա աշուղական երգի վաստակավոր անսամբլի» կատարումները։ Այս երեկո Երևանի անունից արդեն […]
Կարդալ ավելին

Հայկական ռադիոյի 100-ամյակին նվիրված համերգաշար մարզերում

2026 թվականը Հայաստանի հանրային ռադիոընկերության համար հոբելյանական տարի է, նշվում է Հայկական ռադիոյի հիմնադրման 100-ամյակը։ «Մեկ դար եթերում» խորագրով միջոցառումների ցանկում նախատեսվում են համերգներ 4 մարզերի 8 համայնքների համերգասրահներում Հանրային ռադիոյի երաժշտական համույթների կատարմամբ։ Համերգների ընթացքում կներկայացնենք ռադիոյի կենդանի երաժշտական ժառանգությունը, հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելելու դասական, էստրադային երաժշտություն, ժողովրդական, ազգագրական, աշուղական երգեր, հին ու սիրված […]
Կարդալ ավելին

Հայկական ռադիոյի Ոսկե ֆոնդի 10 ստեղծագործություն` վինիլային ձայնասկավառակով

Այս տարի Հայկական ռադիոն նշում է իր 100-ամյակը՝ մի ողջ դար, որի ընթացքում ձևավորվել և պահպանվել է հայկական ձայնային մշակույթի անգնահատելի ժառանգությունը։ Այս հոբելյանական տարում նոր շունչ է հաղորդվում ռադիոյի հարուստ ձայնային արխիվին․ Հայկական ռադիոյի 100-ամյակի շրջանակում ոսկե ֆոնդից ընտրված տասը ստեղծագործություն թողարկվել է վինիլային ձայնասկավառակի տեսքով։  
Կարդալ ավելին

Հարյուրամյա ձայնը. հայկական ռադիոն թևակոխում է նոր դարաշրջան

Հայկական ռադիոն այս տարի նշում է հիմնադրման 100-ամյակը։ Կառավարական հոբելյանական հանձնաժողովը հաստատել է 16 պաշտոնական և մշակութային միջոցառումներից կազմված ծրագիրը, որի նպատակն է արժևորել ռադիոյի դերը Հայաստանում և արտերկրում ապրող ունկնդիրների կյանքում։ Մեկ դար շարունակ ռադիոն հայ մարդու հավատարիմ ընկերն է, անփոխարինելի զրուցակիցը և անաչառ տեղեկատվության վստահելի  աղբյուրը: Ազգայինից մինչև հանրային․ այս ճանապարհը կերտվել է […]
Կարդալ ավելին