Երևանի ժամանակով՝ Չարենց

«Ինտուրիստն» իր դռները բացեց 1928-ին։

Հենց բացման տարում Երևանի հին կայարանից այստեղ տեղափոխվեց նորաստեղծ Ռադիոն։ Ունեցածն ընդամենը 700 ռուբլի էր ու չորս սենյակ զբաղեցնելու թույլտվություն։ Ճիշտ նույն ժամանակ հյուրանոցի երկրորդ հարկում սենյակ վարձեց Եղիշե Չարենցը։

Սիմֆոնիկից մինչև «Սայաթ-Նովա»

Ամփոփվեց Հայկական ռադիոյի հոբելյանական մարզային համերգաշարը. 8 համայնք, 8 համերգ

100-ամյա Հայկական ռադիոյի հոբելյանական համերգաշարն արդեն պատմություն է։ Հանրային ռադիոյի երաժշտական կոլեկտիվներն այս օրերին հարյուրավոր կիլոմետրեր անցան՝ մարզային բեմերում հնչեցնելով ամենատարբեր ժանրերի երաժշտություն՝ սիմֆոնիկից և ժողովրդականից մինչև աշուղական ու մանկական երգեր։ Հոբելյանական համերգաշարի վերջին ակորդը հնչեց «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլի կատարմամբ։

ժամ եթերում

Ձայնագրություն

Լեզու

Հյուր, զրուցակից

Միջոցառումների ժամանակացույց

Ապրիլ
Ապրիլ 2026
Մայիս
Մայիս 2026
Հունիս
Հունիս 2026
Հուլիս
Հուլիս 2026
Օգոստոս
Օգոստոս 2026
Սեպտեմբեր
Սեպտեմբեր 2026
Հոկտեմբեր
Հոկտեմբեր 2026

  • Հանրային ռադիո

«Հայաստանի ձայնը. 100 տարի» միջազգային հաղորդում

Եվրոպական լեզուներով թարգմանված հատուկ հաղորդում, որը կհեռարձակվի ԵՀՄ (EBU) անդամ ռադիոկայանների եթերում՝ ներկայացնելով հայկական ռադիոյի պատմությունը։

  • Ռադիոտուն

Հուշամեդալի և նամականիշի թողարկում

Հայկական ռադիոյի 100-ամյակին նվիրված հատուկ հուշամեդալի և հոբելյանական նամականիշի պաշտոնական մարում։

  • Ռադիոտան բակ

100-ամյակի միջոցառումների բացման համերգ

Տոնական բացօթյա համերգ հոբելյանական տարվա առթիվ։ Կենդանի կատարումներ, տեսաշարեր և հատուկ հյուրեր տարբեր սերունդների հաղորդավարներից։

  • Ռադիոտուն

Մամուլի ասուլիս 100-ամյակի միջոցառումների մասին

Հանրային ռադիոյի ղեկավարությունը կներկայացնի հոբելյանական տարվա միջոցառումները: